922 դիտում
10:57 25-05-2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի թագավորին և վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին և վարչապետ, պաշտպանության նախարար Բիշեր Ալ-Խասաունեին՝ Անկախության տոնի առթիվ: Հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հորդանանի թագավորին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ արքայական մեծություն,
Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:
Հայաստանը բարձր է գնահատում Հորդանանի հետ ունեցած ավանդաբար բարեկամական հարաբերությունները և մեծապես հետաքրքրված է առավել ընդլայնելու հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:
Ջերմությամբ եմ հիշում Ձեր պատմական այցը Հայաստան և Ձեզ հետ ունեցած հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հորդանանի Հաշիմյան թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և մշտական առաջընթաց»:
Հորդանանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Անկախության տոնի առթիվ:
Հայ և հորդանանցի ժողովուրդների դարավոր բարեկամական կապերն ամուր հիմքեր են ստեղծում հայ-հորդանանյան հարաբերությունները զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարեկամ ժողովրդին՝ շարունակական զարգացում և ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր
1156 դիտում
12:16 16-12-2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին
1329 դիտում
13:39 25-05-2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին
1322 դիտում
13:14 09-05-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին ու վարչապետին
Այս բաժնից
922 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
784 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
688 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին