Սյունիքի մարզպետն այցելել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրեր,վաղը կլինի Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքում աշխատանքային այցերի շրջանակում եղել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրերում։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Երկու գյուղերում էլ մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, խոսել նրանց հուզող խնդիրների մասին ու լուծումների առաջարկներ լսել։
Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև Քարահունջի և Հարթաշենի միջնակարգ դպրոցներ, քննարկումներ ունեցել ավարտական դասարանների աշակերտների և մանկավարժների հետ։
Քարահունջում մարզի ղեկավարը նաև 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու բուժկետ է այցելել։
Վաղը մարզպետը կլինի Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում։