Ղրիմում ազգայնացվել է Ելենա Զելենսկայայի բնակարանը
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ թերակղզում շարունակվում է «Ռուսաստանի թշնամիների» ունեցվածքի ազգայնացումը։ Համապատասխան տեսաուղերձը, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով՝ ազգայնացվել են, պետության սեփականություն են դարձել մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի բնակարանը Յալթայում։
Ղրիմի Պետխորհուրդը որոշել է ազգայնացնել Կիևի իշխանությունների հետ կապված մի շարք ուկրաինացի օլիգարխների՝ Իգոր Կոլոմոյսկու, Ռինատ Ախմետովի, Արսենի Յացենյուկի, Նեստոր Շուֆրիչի և Սերգեյ Տարուտայի, ինչպես նաև այլոց ունեցվածքը։