Ելենա Ժոլոբովան Արցախի մասնագետների հետ իրականացրել է 35 խորհրդատվություն
                        Ապրիլի 28-ին ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Ստեփանակերտում էր Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան:
 Հանրապետական բժշկական կենտրոնում ողջ օրվա ընթացքում Ելենա Սպարտակի Ժոլոբովան տեղի մասնագետների հետ իրականացրել է 35 խորհրդատվություն:
   Նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ են կրելու:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

