Ով չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան, կա՛ մ գոյություն քարշ տվող մի առանձնյակ. Անանյան
Ով չի գիտակցում պահի օրհասականությունն ու չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան է, կա՛ մ էլ կենսաբանորեն զուտ գոյություն քարշ տվող մի առանձնյակ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նաեւ նշել է. «Ով չի գիտակցում, որ ինքը կոնկրետ գործելու, ընդվզելու, ինչ որ բան ձեռնարկելու կամ անելու պարտականություն ունի կամ առնվազն անհանգստացած չէ իր անգործությամբ, անհայրենիք արարած է:
Քաղաքական պայքարի իմիտացիա անողները, կամ նման նկրտումներ դրսևորողները, որոնք ներկա պահին վախվորած, պապանձված ու մկան ծակերում ծվարած են՝ սարսափելով հանրության, ժողովրդի և հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու իրավական ու քաղաքական պարտավորությունից՝ վերոհիշյալ կենսաբանական էակներից բեթար են՝ ամուլ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես:
Ժողովու՛րդ, համախմբվելու ու միասնականանալու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի»։