709 դիտում
15:33 23-05-2023
«Երևանի քաղաքային նոր աղբավայրի» 78 մլն շրջանառությունն ուղղվել է աշխատավարձերին և վարկի մարմանը․ Մեսրոպ Առաքելյան
Նուբարաշենում գտնվող աղբավայրի չմարվող կրակը ոչ միայն ամոթ չի առաջացնում պատասխանատուների մոտ, այլև առիթ է դարձել, որ գործակարգավարական կոչվող դաստիրակչական միջոցառման ընթացքում Տիգրան Ավինյանը արձանագրի, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Բայց նա չի նշել և չի նշի, թե երբ կամ երբվանից։
«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն ստեղծվել է դեռ 2015թ․-ին։ Եթե անգամ կանոնադրությունը չկարդաք, վերնագիրը կարող է հուշել, թե ինչի համար է ստեղծվել այդ կազմակերպությունը։
Կազմակերպության գործունեության նպատակներից է նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումը․ փաստորեն, աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և, ուշադրությու՛ն, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք։
Կազմակերպության հաշվեկշիռը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ կապիտալ ծախս, այն է՝ նոր աղբավայրի կառուցում կամ դրան մոտիկ մի բան, չի կատարվում, իսկ 78 մլն շրջանառությունը 2022թ-ին իրականացված ուղղվել է հիմնականում աշխատավարձերին և վարկերի տոկոսների մարմանը։
Բայց կարևորը, որ՝ ընթացքի մեջ է, մի ամբողջ կյանքի ընթացք»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
643 դիտում
12:54 05-05-2024
Ցանկացած զինվորական պետք է կատարելագործի իր մասնագիտական որակները․ գնդապետ Տիգրան Հակոբյան