211652_close_icon

«Իզմիրլյան հիմնադրամի»-ի ներկայացուցիչները և Սյունիքի մարզպետը քննարկել են «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը

views-count859 դիտում article-date 19:07 22-05-2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանին և այլ ներկայացուցիչների։

Նրանք ներկայացրել են հիմնադրամի գործունեության ուղղություններն ու մասնավորապես Սյունիքում կատարած աշխատանքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի՝ դեռևս տարիներ առաջ մշակած «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը, որը մշակութային և զբոսաշրջության զարգացման բաղադրիչներ ունի։

Հիմնադրամի հետ համատեղ այժմ ծրագրի դոնոր է դարձել նաև Համաշխարհային բանկը, որի ներդրմամբ աշխատանքային մասն այս տարի կմեկնարկի՝ թաղամասում փողոցների նորոգմամբ։

Նմանատիպ նյութեր