211652_close_icon
views-count604 դիտում article-date 18:21 22-05-2023

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ մայիսի 22-ին Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը ։

«Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր