211652_close_icon
views-count1696 դիտում article-date 17:18 26-04-2022

Սուրեն Պապիկյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Ինչպես  հայտնում են ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգության իրավիճակը և առկա մարտահրավերները:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր