211652_close_icon

Նոյեմբերի 9-ի հայտարարությունում անկլավների ու ՀՀ տարածքով միջանցքի մասին կետ է եղել, չեմ ստորագրել. Փաշինյան

views-count1021 դիտում article-date 17:15 22-05-2023
Այո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ եղել է կետ, որ մենք հանել ենք ու ասել ենք, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի, կետերից մեկը վերաբերել է անկլավներին, 2-րդը՝ ՀՀ տարածքով միջանցքին: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելին ասեմ, եղել են գործընկերներ, որոնք իր այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի: Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու պահանջել է մեր հրաժարականը, բայց դա փաստ է»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել. «Մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն ինձ ասում էին՝ ինստիտուցիոնալ որոշում պետք է լինի, որ երկրի  ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները, հեռախոսային խոսակցությունները  պետք է ձայնագրվեն: Ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն արձանագրվել, որովհետև, եթե արձանագրվեին, շատ մարդիկ շատ բաներ  խոսելու ոչ մի տարբերակ ուղղակի չէին ունենա»,- ասաց վարչապետը: Նա հավելեց, որ ՔՊ-ի թիմում էլ եղել են մարդիկ, որոնք դեմ են եղել ստորագրելուն. «Բայց անվանական թույլ տվեք չնշեմ, որովհետեւ եթե դեմերի ցանկը հրապարակեմ, կարող է իմ անունն էլ այդ ցանկում հայտնվի»:

Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբն ասել է, թե  «անկլավներով ստորագրի»:

«Ես ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի: Ես դրա մասին շատ մանրամասն խոսել եմ նախընտրական շրջանում Աչաջրում»,- հավելեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր