211652_close_icon

29․800 ք/կմ տարածքային ամբողջականության մեջ մտնում է Արծվաշենը․ Փաշինյան

views-count970 դիտում article-date 15:44 22-05-2023
Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները: Այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հայաստանի՝ 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ էլ մտնում է Արծվաշենը: Անկլավների վերաբերյալ տարբերակները մի քանիսն են: Դրանցից մեկը կարող է լինել հետեւյալը՝ գծի երկու կողմերում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որտեղ գտնվում են: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները՝ Ադրբեջանի: Այսպիսինն  է դիրքորոշումը քաղաքական առումով, բայց իրավական կողմը դեռ պետք է ուսումնասիրել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր