211652_close_icon
views-count448 դիտում article-date 15:05 22-05-2023

Երևան ժամանած ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկումներ կունենան ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ

Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄն դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։

Նմանատիպ նյութեր