211652_close_icon
views-count13736 դիտում article-date 16:22 21-05-2023

Քեզ բացակա չենք դնի․ Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած հերոս, արճիսցի Տիգրան Մուսայելյանի 20-ամյակի օրն անցկացվեց ռազմամարզական հուշամրցաշար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 20 –ին հայրենիքի  պաշտպանության համար հերոսաբար նահատակված Տիգրան Մուսայելյանի ծննդյան 20-ամյակի օրը, հայրենի՝ Արճիսի միջնակարգ դպրոցում անցկացվեց ռազմամարզական հուշամրցաշար, որին մասնակցեցին Նոյեմբերյանի և Ալավերդու տարածաշրջանների  9 դպրոցների թիմեր։ Միջոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, Տիգրանի ընտանիքի անդամները, հյուրեր։

Հուշամրցաշարի մասնակիցները  ծաղիկներ խոնարհեցին հերոս հայորդու շիրիմին:

Թիմերը պայքարեցին 4 վարժաձևերում, իսկ հաղթող ճանաչվեց Արճիսի միջնակարգ դպրոցի թիմը, բարձր պահելով իր հերոս շրջանավարտի անունը:

Տիգրան Սանասարի Մուսայելյանը ծնվել է 2003 թվականի մայիսի 19-ին Տավուշի մարզի Արճիս գյուղում: Սովորել է  Արճիսի միջնակարգ դպրոցում, ակտիվորեն մասնակցել է դպրոցական բոլոր միջոցառումներին: Խելացի, բազմակողմանի զարգացած երիտասարդ է եղել Տիգրանը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի անգլերեն բաժինը և նույն ամռանն էլ զորակոչվում է ՀՀ Զինված ուժեր: 

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ  սերժանտ Մուսայելյանը, որպես դիրքի ավագ, պաշտպանում էր Սյունիքի սահմանները: Տիգրանը և իր  ջոկը,  մինչև վերջին զինվորը, պայքարել են թշնամու դեմ և քաջաբար  զոհվել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին:


Լուսանկարները Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+

Նմանատիպ նյութեր