Բայդենն ու Կիսիդան աննախադեպ այց են կատարել Հիրոսիմայի հուշահամալիր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր-թանգարան կատարած աննախադեպ այցի ժամանակ օգտագործել են հուշամատյանը՝ աշխարհը միջուկային զենքից ազատելու կոչ անելու համար, տեղեկացնում է The Japan Times-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։
Թանգարան համատեղ այցը տեղի է ունեցել «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում։
«Թող այս թանգարանի պատմությունը հիշեցնի մեզ խաղաղ ապագայի կառուցման մեր պարտավորության մասին,- գրել է Բայդենը։- Եկեք միասին շարժվենք դեպի այն օրը, երբ կկարողանանք վերջնականապես և ընդմիշտ աշխարհն ազատել միջուկային զենքից։ Պահպանեք հավատը»։
Կիսիդան, որն ուրբաթ, ստացել էր իր գործընկերների՝ G7-ի առաջնորդների աջակցությունը «միջուկային զենքից ազատ աշխարհին ազդակ» տալուն կոչված գործողությունների ծրագրին, համանման գրառում է արել։
Ատոմային ռմբակոծությունները Հիրոսիմայի և Նագասակիի վրա իրականացրել էին ԱՄՆ զինված ուժերը 1945-ի օգոստոսին։
Երկու պայթյունի հետևանքով մի ակնթարթում զոհվել է 80 հազար մարդ։