Հսկայական սողանքների պատճառով տարհանում են Հիրոսիմայի բնակիչներին
Ճապոնիայում ջրհեղեղների ու դրանց հետևանքով առաջացող սողանքների պատճառով բնակիչների տարհանում է սկսվել Հիրոսիմայում, հաղորդում է rosbalt.ru-ն:
Տարհանվող բնակիչների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ որպես ապաստարաններ օգտագործվելու են որոշ դպրոցներ:
Տարհանման մասին անսպասելի հայտարարությունը Հիրոսիմայի բնակիչները ստացել են այսօր առավոտյան:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նույն ժամանակահատվածում Հիրոսիմային վրա հասած ջրհեղեղների ու սողնաքների պատճառով 70 մարդ մահացավ, մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվեց, իսկ փլուզված տների թիվը հաշվվում էր 100: