Ճապոնիայի վարչապետ է ընտրվել Ֆումիո Կիսիդան
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը անդամների ճնշող ձայների մեծամասնությամբ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆումիո Կիսիդային ընտրվել է երկրի 100-րդ վարչապետ։
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, 458 ձայնից Կիսիդան ստացել է 311 ձայն։
Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 124 ձայն։
Առաջիկա ժամերին կհայտարարվի կառավարության նոր կազմը։ Ինչպես սպասվում է, ԱԳ և պաշտպանության նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները։