211652_close_icon

Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ․ Վարդևանյան

views-count955 դիտում article-date 20:49 20-05-2023
Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ։
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգավամոր, փաստաբան Արամ Վարդևանյանը․

«2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կալանավորվել էին նույնիսկ ընտրված պատգամավորներ: Այդ ժամանակ օգտագործեցի «կալանավորման գերակայություն (ֆետիշացում)» եզրույթը, որը շարունակվում է մինչ օրս:

Իրավական մշակույթը պետք է բացառեր այս իրավիճակը, բայց երբ Արցախի անվտանգության երաշխավորի, ինքնորոշման իրավունքի վերսահմանադրական պարտականությունից ենք հրաժարվում`իրավական մշակույթ չի լինում:

Հերոսների Ծնողների դեպքում.

1) Եռաբլուրում ոստիկանական ողբերգական հանցավոր ապօրինությունների գործով չկա նույնիսկ մեկ մեղադրյալ ոստիկան,
2) անկախ անձերից, անկախ մեղադրանքից քրեական գործի հարուցումը երբեք չպետք է նույնացվի կալանավորման հետ: Կալանավորման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտությունը պետք է լինի բացառիկ, նման հիմքեր առհասարակ չեն ներկայացվել: Գործ է հարուցվել, թող քննության առնվի, բայց առանց կալանավորման,
3) Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ` Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է»,-գրել է Վարդևանյանը:

Նմանատիպ նյութեր