211652_close_icon

Մի պահ պատկերացրեք էդ կնոջ վիճակը` զոհված որդի, ինքը մեկուսարանում հացադուլ է անում․ Ռազմիկ Տոնոյան

views-count868 դիտում article-date 20:46 20-05-2023
Աշոտը նստել է տիկին Գայանեի մեքենան խոսելու համար, ու վստահ եմ` փորձել է մեղմել իրավիճակը, բայց, ցավոք, խոսակցությունը չի ստացվել, և մայրը չի կարողացել վերահսկել իր հույզերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռազմիկ Տոնոյանը։ Նա նաև գրել է․

«Աշոտը գնահատելով իրավիճակը և հետագա հնարավոր աղետից` դուրս է գցել իրեն մեքենայից` ստանալով թեթև վնասվածքներ, ու փառք Աստծո, որ լուրջ վնասվածքներ չի ստանում։ Տիկին Գայանեին տանում են ոստիկանություն, ու ստեղ սկսվում է էս պատմության արդեն արհեստական մասը։ Որոշ պատգամավորներ այցելում են զոհվածի մորը ու գիտեք` ինչ են ասում.<<Հետդ ենք, դուխդ չգցես.լավ ես արել, ոտդ գազից չհանես>>։

Էն կինն էլ հացադուլով սկսում է ամրապնդել` պայքարին տալով նոր թափ։ Ֆբ-ն սկսում է էս թեման քննարկել, ու որոշներն Աշոտին պաշտպանելու համար պարզապես փորձում են պղծել, ինչ կհելնի իրենց դեմ։ Զզվելի է նույնիսկ մեջբերել իրենց բառերը։

Մեր Գայանեն որդի է կորցրել և ունի բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չգիտի։ Էական էլ չի, թե նա ու՞մ է մեղադրում. դա իմ համար էս դեպքում կարևոր չէ, ու իր այս վարքագիծն ուղիղ կապ ունի իր զավակի կորուստի հետ, քանի որ նա խանութից գողություն չի արել կամ այլ հանցանք, որ անընդհատ շեշտում եք` օրենքի դեմ բոլորը հավասար են։ Հիմա մի պահ պատկերացրեք էդ կնոջ վիճակը` զոհված որդի, ինքը մեկուսարանում հացադուլ է անում։

Կրկնում եմ` էական չի` որքանով է հիմնավոր իր պայքարի ձևը.... մի խոսքով` ընդդիմադիր պատգամավորներ, դուք կա՛մ չեք գիտակցում, թե ինչ եք անում, կա՛մ միտումնավոր էս դեպքի վրա յուղ լցնում։

Աշոտ ջան, եղբայր, բարեկամս, անկախ ամեն ինչից, էս դեպքում ընդառաջ գան, դու հրաժարվի բողոքից և մի' հրաժարվիր պետական պահպանության ծառայությունից։ Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց ձեռքերը կտաքացնեն էս դեպքի վրա ու կսրեն իրավիճակը, մի բան կասեմ` այդ կինը նաև իմ պաշտպանություն տակ է, և Աստված մի' արասցե, եթե էս ամենն երկարի, էս անգամ պատասխան կտաք մեզ, ինձ։

Հարգելի դատապաշտպաններ, ո՞նց կարաք պաշտպանեք տիկին Գայանեին։

Իսկ դատավորին, ով կալանք նշանակեց տիկին Գայանեին, կասեմ` դու Աստված չունես, ապեր, քո որոշման մեջ Աստված չկար։

Ցանկացած վիրավորական մեկնաբանություն ջնջելու եմ։ Ասել եմ էն, ինչ ասել եմ»։

Նմանատիպ նյութեր