211652_close_icon
views-count925 դիտում article-date 23:42 19-05-2023

Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության թեմայով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակներում մայիսի 18-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ կապ աշխատանքի թեմայով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, զանգվածային լրատվական միջոցների և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը, իսկ ռուսական կողմը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության և մամուլի վարչության պետ Մարիա Զախարովան:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տեղեկատվական տիրույթում երկկողմ փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղծ տեղեկատվության տարածմանը հակազդելու խնդրին։

Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել երկու երկրների ԶԼՄ-ների միջև շփումների և փոխանակումների հետագա ընդլայնման հարցում:

Նմանատիպ նյութեր