211652_close_icon
views-count5831 դիտում article-date 21:01 19-05-2023

Կրթությունն այլընտրանք չունի, մեկնարկեց խոստացված կրթական արշավը․ Հարութ Առաքելյան

Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կրթությունն այլընտրանք չունի, մեկնարկեց խոստացված կրթական արշավը. 

 Տարիներ շարունակ քննարկված ու խոստացված կրթական արշավի մեկնարկը տրվեց այսօր Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում: 

 Ինտերակտիվ ու հագեցած հանդիպում-քննարկման ընթացքում 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 Քննարկման առարկա էինք դարձրել կենդանու հետ վարքի կանոնները, կենդանի պահելու պայմանները, հնարավոր հիվանդությունները, վախերն ու շների մասին շրջանառվող ամենատարբեր միֆերը: 

 Տպավորիչ էր երեխաների կողմից կենդանիների մասին նույնիսկ ուռճացված պատմություններով նրանց ավելի բարի ներկայացնելու ջանքերը:  

 Լիահույս եմ, որ ծրագիրը կտա իր դրական արդյունքն ու երեխաները ոչ միայն կբարելավեն իրենց պատկերացումներն ու վերաբերմունքը թափառող կենդանիների հանդեպ այլ նաև կլինեն մեր աջակիցը հանրության շրջանում կենդանիների հետ վարվելու մշակույթի ձևավորման գործում: 

 Կրթական այս ծրագիրը կլինի շարունակական, որի ընթացքում կլինեն նաև այցեր «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ծանոթության և ինչու ոչ իրենց ընկեր շնիկներ ընտրելու համար»։

Նմանատիպ նյութեր