Կենդանիները խաղալիքներ չեն, որոնցով կարելի է խաղալ ու դեն նետել․ կենդանի պահելը պատասխանատվություն է․ Հարութ Առաքելյան
Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կենդանի պահելը պատասխանատվություն է այլ ոչ զբաղմունք:
Կենդանիներ պահելը մեր օրերում դարձել է զբաղմունք, սովորույթ, հաճախ էլ նույնիսկ թրենդային ինչոր երևույթ: Մարդիկ գնում ու միմյանց են նվիրում ամենատարբեր ցեղատեսակի շներ, կատուներ և այլ կենդանիներ առանց այդ տեսակներին բնորոշ առանձնահատկությունները հաշվի առնելու ու անհրաժեշտ պայմաններն ապահովելու: Բժշկական ծառայությունների մասին խոսելն էլ որոշ դեպքերում նույնիսկ ճոխություն է համարվում:
Այս ամենը իհարկե կենդանիներ պահելու չձևավորված մշակույթի և օրենսդրական բացի արդյունք է, բայց նմանօրինակ բացերը լի են վտանգավոր հետևանքներով ինչպես կենդանիների այնպես էլ կենդանատերերի ու շրջապատի համար:
Հարգելի մարդիկ, պետք է գիտակցել, որ կենդանիները խաղալիքներ չեն, որոնցով կարելի է խաղալ ու դեն նետել: Հիշեք, որ կենդանի պահելը պատասխանատվություն է և եթե չեք կարող ապահովել նրանց անհրաժեշտ պայմաններով, մի’ տանջեք կենդանիներին ու մի’ վտանգեք մարդկանց»։