Տիգրան Ավինյան-ի նախաձեռնությամբ, Երևանի ավագանուն ենք ներկայացրել «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխության նախագիծ․ Հարութ Առաքելյան
Հարութ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Փոփոխությունները երկար սպասեցնել չեն տալիս:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյան-ի նախաձեռնությամբ, Երևանի ավագանուն ենք ներկայացրել «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխության նախագիծ:
Առաջարկվող նախագիծը ենթադրում է՝
ավելացնել կացարանների ստեղծման եւ շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների խնամքի և մոնիթորինգի իրականացումը:
Գործառույթների ավելացմամբ պայմանավորված՝ առաջարկվում է փոխել նաև կազմակերպության անվանումը:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը անվանափոխել «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ով:
Ավագանու կողմից հաստատում ստանալուց հետո կներկայացնենք նախատեսվող ծրագրերն ու դրանց կարևորությունը»: