985 դիտում
14:34 19-05-2023
Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ վերահսկողության ներքո, սակայն հիմա, ցավոք, հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է այն. Միրզոյանը՝ Լավրովին
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. այս մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Հայաստանը, ինչպես միշտ, բանակցություններին շատ կառուցողական է մասնակցում: Հայաստանը հանձնառու է մնում մեր երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններին: Ցավոք, «գետնի վրա» իրավիճակն այլ է. բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակի սրում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետ տեղադրելու փորձն էր՝ թեև նոյեմբերի 9-ի հայտարարությունում շատ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի ռեժիմը: Միջանցքը պետք է մնա ՌԴ վերահսկողության ներքո, սակայն հիմա, ցավոք, հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը», - ասել է Միրզոյանը Լավրովին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
789 դիտում
21:06 26-01-2023
Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1165 դիտում
14:52 10-09-2023
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Բորել
Այս բաժնից
487 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
655 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
664 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը