Մոլդովայում հայտարարել են, որ այլևս Ռուսաստանից մատակարարվող գազ չեն օգտագործում
Մոլդովան այլևս կախված չէ ռուսական գազից, քանի որ կարողացել է հրաժարվել դրա սպառումից` միանալով եվրոպական էներգացանցին: Նման հայտարարություն է արել հանրապետության վարչապետ Դորին Ռեչանը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ռեչանը աշխատանքային այցով գտնվում է Ռումինիայում, որտեղ մասնակցում է Սևծովյան և Բալկանյան տարածաշրջանների անվտանգությանը նվիրված համաժողովին։
«Եթե (ավելի վաղ) Մոլդովայի կողմից սպառվող էներգապաշարների 100%-ը եղել է Ռուսաստանից, ապա այժմ հանրապետությունը կարող է դիմակայել՝ առանց Ռուսաստանի Դաշնությունից գազի կամ էլեկտրաէներգիայի մատակարարումների: Մոլդովան այլևս չի օգտագործում ռուսական գազը: Այն ինտեգրված է եվրոպական էներգետիկ ցանցին ինչպես տեխնիկապես, այնպես էլ առևտրային առումով», - Ռեչանը հայտնել է լրագրողներին։