211652_close_icon
views-count859 դիտում article-date 21:46 17-05-2023

Ռեյկյավիկում վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիայի Հանրապետություն ավարտվել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր