211652_close_icon

«Նկարչությունը ինձ համար աղոթք է» Անահիտ Սամսոնյանի ցուցահանդեսը

views-count2065 դիտում article-date 22:19 16-05-2023
Մայիսի 15-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Անահիտ Սամսոնյանի ՝«Գարնանային երանգներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: 

Միջոցառմանը ցուցադրվեց գունագեղ բնանկարներ, որոնց միջոցով նկարչուհին դիտողին փոխանցեց իր տրամադրությունն ու զգացողությունները: 

Անահիտ Սամսոնյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային ժուռնալիստիկա»  ֆակուլտետը: Այժմ աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես Միջազգային կապերի բաժնի ռեֆերենտ: 

«Երիտասարդ տարիներից ինքնուս զբաղվել եմ նկարչությամբ, իսկ վերջին ժամանակներում մասնակցել եմ հայ նկարիչների դասընթացներին: Նկարչությունը ինձ համար աղոթք է: Այն ինչը ես նկարում եմ դա իմ հոգու արտացոլումն է և ես երբևէ ինչ-որ տեղից չեմ վերցրել։ Երբ ես նկարում եմ՝ ինձ ավելի ներդաշնահ եմ զգում, և հուսով եմ, որ մինչև կյանքի վերջ կշարունակեմ նկարել։  Ունեցել եմ մի շարք ցուցահանդեսներ և ամեն անգամ այն զգացողությունները,որը  ես ապրում եմ իմ ցուցահանդեսներում իմ սերը դեպի  նկարչություն էլ ավելի է ամրապնդվում»,- զրույցում նշեց տիկին Սամսոնյանը։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 19-ը:

Վարսի Հակոբյան

Նմանատիպ նյութեր