211652_close_icon

Ընտանիքի միջազգային օրը՝ ուսումնական զորամասում

views-count991 դիտում article-date 22:12 15-05-2023
Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների երեխաներ:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համերգ՝ ԶՈՒ երգի ու պարի համույթի գլխավորությամբ: Զորամասի փոքրիկ հյուրերը դիտել են նաև տիկնիկային ներկայացում:

Երեխաները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային և շփվել զինվորների հետ:

 

Նմանատիպ նյութեր