6237 դիտում
18:26 29-01-2015
Երեւանի N ուսումնական զորամասում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել. հարազատներն ու ծնողները շոկային վիճակում են
Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերվել է զինծառայող 19-ամյա Հայկազ Բարսեղյանի դին:
Նա Արարատի մարզի Նիզամի գյուղից է, սակայն, թե նրա ընտանիքի, թե համագյուղացիների համար այդ լուրը շոկային է եղել:
Նիզամիի գյուղապետ Հարություն Կարապետյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշեց, որ Հայկազը սիրով է ծառայել, շատ համեստ եւ կյանքը սիրող երիտասարդ է եղել, հետեւաբար՝ նրան ճանաչողները չեն կարողանում համակերպվել այդ լուրի հետ: Ավելին` ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որից հետո ընդունվել ուսումնական զորամաս:
Հայկազը ընտանիքի ավագ որդին է եւ իրենից փոքր եւս երկու եղբայր ունի:
ՊՆ մամուլի ծառայությունից էլ տեղեկացանք, որ ուսումնական զորամասի մարզահրապարակում Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում է հայտնաբերվել:
Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն:
Նմանատիպ նյութեր
16002 դիտում
13:52 26-11-2019
Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ ծառից կախված. ՊՆ
Այս բաժնից
631 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ