7540 դիտում
21:49 12-05-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Tesla Model 3-ը և Hyundai Elantra-ն. Tesla -ն հայտնվել է Ռոդենի արձանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Սուսաննա Մանուկյանի վարած Tesla Model 3 մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Գեղամ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Tesla-ն հայտնվել է Օգյուստ Ռոդենի արձանի տարածքում՝ կանաչ գազոնի մեջ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Ռոման Չիլինգարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+