928 դիտում
15:53 12-05-2023
Ընտրությունները Թուրքիայում կավարտվեն առաջին փուլում՝ Քըլըչդարօղլուի հաղթանակով. ORC-ի հարցում
ORC հետազոտական ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի նախագահի ընտրությունները կավարտվեն առաջին փուլում ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակով, նա կհավաքի ընտրողների ձայների 51,7 տոկոսը։
Նշվել է, որ հարցումն իրականացվել է 3 920 հարցվողների ընդգրկմամբ, 28 նահանգներում, մայիսի 10-11-ին։ Վիճակագրական վրիպանքը կազմում է 1,3 տոկոս։
Հետազոտության տվյալներով՝ Քեմալ Քըլըչդարօղլուն կհավաքի 51,7 տոկոս ձայն, գործող նախագահ Թայիփ Էրդողանը՝ 44,2, Սինան Օղանը՝ 2,8, թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեն՝ 1,8 տոկոս։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու 50 տոկոս ձայն չհավաքի, նշանակված է մայիսի 28-ին։

Նմանատիպ նյութեր
21506 դիտում
18:28 05-12-2021
«Եկեք չշտապենք, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք». Արամ Խաչատրյան. Aravot.am
1193 դիտում
19:00 30-06-2014
Գերմանահայությունը մերժել է հայկական եկեղեցի այցելելու Քըլըչդարօղլուի ցանկությունը
Այս բաժնից
1294 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1105 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1534 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է