113358 դիտում
13:13 12-05-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Ինտերպոլի ազգային բյուրոյի մոտ հայտնաբերվել է ականանետի արկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ժամանել է ՓԾ սակրավորական ջոկատը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 48՝ Հայաստանի ինտերպոլի ազգային բյուրոյի շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մոտ ականանետի արկ է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են, որպեսզի տեղում աշխատեն ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորները։
Ժամանել են նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)