211652_close_icon
views-count45186 դիտում article-date 22:55 29-09-2021

Արտակարգ իրավիճակ Երևանում. ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտնաբերվել է կասկածելի ուսապարկ. ժամանել են փրկարարներն ու սակրավորները. տարածքը պարեկները սահմանազատել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ  առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11  ճգնաժամային կառավարման  կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝  Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի   1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարարներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կասկածելի ուսապարկ ու հիմա սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները:

Տեղում են նաև   ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները:

Պարեկները  սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորներ,  ինչից հետո պարզ կլինի՝ ուսապարում կասկածելի  իր կա, թե ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր