211652_close_icon

Դուբայը նորից արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռին վայրէջք կատարել. Sputnik Արմենիա

views-count1009 դիտում article-date 19:48 11-05-2023
Դուբայը նորից արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում։

Այժմ ինքնաթիռը վերադառնում է Երեւան, Սպուտնիկ Արմենիա-ին ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք եւ փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ասել է Արամ Անանյանը։

Նմանատիպ նյութեր