211652_close_icon
views-count946 դիտում article-date 15:15 11-05-2023

Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք ռուսական ուժերի դեմ հակահարձակում սկսելու համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իր երկրին ավելի շատ ժամանակ է պետք ռուսական ուժերի դեմ այդքան սպասված հակահարձակումը սկսելու համար, քանի որ ուկրաինական զինուժը սպասում է խոստացված ռազմական օգնության մատակարարմանը:

Սպասվող հակահարձակումը կարող է վճռորոշ լինել պատերազմում՝ վերագծելով ճակատները, որոնք ամիսներ շարունակ մնացել են անփոփոխ: Դա նաև վճռորոշ փորձություն կլինի Ուկրաինայի համար, որը ցանկանում է ապացուցել, որ Արևմուտքից ստացած զենքն ու տեխնիկան կարող են հանգեցնել մարտադաշտում զգալի ձեռքբերումների, գրում է BBC-ն:

Զելենսկին չի մանրամասնել, թե  երբ և որտեղ տեղի կունենա ուկրաինական հակահարձակումը. դա գաղտնիք է։

Ներկայում ռուսական ուժերն ամրապնդել են իրենց պաշտպանությունը ճակատային գծի երկայնքով, որը ձգվում է 1450 կմ՝ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից մինչև Զապորոժիե և Խերսոն:

Նմանատիպ նյութեր