20984 դիտում
22:23 08-05-2023
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Chevrolet-ն ու Toyota Camry-ն, վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին՝ թիվ 27/2 հասցեի դիմաց, բախվել են 44-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Toyota Camry մակնիշի և 28-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Toyota-ն էլ կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաք գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանը, Տիգրան Մելիքսեթյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Անտոնյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկաները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+