211652_close_icon
views-count784 դիտում article-date 10:41 08-05-2023

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին Բրյուսելում։ Այս մասին գրում է Financial Times-ը` վկայակոչելով նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաների տեղեկատվությունը։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, ըստ պաշտոնյաների, քանի որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն։ Սրան նախորդել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների լայնածավալ քննարկումները Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի»,-գրում է աղբյուրը։

Նմանատիպ նյութեր