45328 դիտում
10:27 08-05-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ ՌԴ քաղաքացին Hyundai-ով բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն, ապա արմատախիլ արել ծառն ու հայտնվել ձորակում՝ ծառերի մեջ․ ամուսիններն ու նրանց անչափահաս աղջնակը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 53-ամյա Վարդան Մ․-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին, Չարենացավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք, ապա հարվածել ծառին, արմատախիլ արել ծառն ու, առաջ ընթանալով՝ բախվել ծառերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ․-ն, ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ 59-ամյա Աննա Մ-ն և 13-ամյա Մարիա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներից 2-ին ավտոմեքնայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ Աննա Մ․-ին՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենացավանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Ավետիսյանը, պարեկ Տիրան Եղիազարյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենան՝ կրտսեր պարեկներ Հայկ Մելքոնյանի և Էրիկ Իսաղուլյանի ուղեկցությամբ, տեղափոխվեց Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+