35069 դիտում
19:17 06-05-2023
Խոշոր ավտովթար Երեւանում. բախվել են BMW X5-ը, Mercedes В 200-ն ու Nissan Teana-ն. երթեւեկությունը դարձել է միակողմանի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:20-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են Երեւանի բնակիչներ, 35-ամյա Անի Օ.-ի վարած Mercedes В 200, 34-ամյա Սեւակ Մ.-ի վարած Nissan Teana եւ 40-ամյա Գեւորգ Գ.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած շտապբուժօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, քանի որ երթեւեկությունը մասամբ դարձել էր միակողմանի: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երեւանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+