772 դիտում
17:51 05-05-2023
44-օրյա պատերազմում նահատակված Արայիկ Բաղդասարյանը կհուղարկավորվի «Եռաբլուր»-ում
Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ փոքրիկ մասունքը 44-օրյա պատերազմում նահատակված Արայիկ Բաղդասարյանինն է:
Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Որդիների Կանչ» ՀԿ-ն:
««Որդիների Կանչ»-ը 2 օր է ուշքի չի գալիս այս լուրից…
Ցավով եւ սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր Տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, տղայի ԴՆԹ-ում կա համընկնում…
Երկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր...
Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի որդու՝ Արայիկ Բաղդասարյանինն է։
Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաեւ քառօրյա պատերազմի մասնակից է։
Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտ. 28-ին, կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։
44-օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս, կամավոր Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարողակարգը տեղի կունենա այսօր՝ Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում։
Հերոս Արայիկ Բաղդասարյանը վաղը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում…
Մենք լիահույս էինք չտսենել Արայիկի անունը զոհվածների ցուցակում…, բայց 3 տարի անց այս բոթը կրկին տակնուվրա արեց մեր հոգիները…
Սա դժոխք է երկրի վրա, որը կարծես՝ վերջ չունի…»,- նշված է ֆեյսբուքյան էջում:

Նմանատիպ նյութեր
5118 դիտում
13:04 11-10-2018
Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում
Այս բաժնից
742 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
592 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
709 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ