211652_close_icon
views-count658 դիտում article-date 16:47 05-05-2023

Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են ԱՄՆ-ում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ հեռախոսազրույց են անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվաիջոցները։

«Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության և տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Արտգործնախարարները նաև քննարկել են ԱՄՆ-ում (մայիսի 1-4) Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ (ԱԳ նախարարների մակարդակով) բանակցությունները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր