211652_close_icon
views-count610 դիտում article-date 11:44 05-05-2023

Բաբկեն Թունյանն ընտրվել է ՍԾՏՀ կազմակերպության փոխնախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության փոխնախագահ է ընտրվել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստում ընտրվեցի կազմակերպության փոխնախագահի պաշտոնում»,- նշել է նա։

Թունյանը խոստացել է առաջիկա օրերին ավելի հանգամանալից խոսել դեռ շարունակվող այս նիստի մասին, որը, նրա խոսքով, ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի՝ «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը։

Հիշեցնենք` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվում է Թուրքիայում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Անկարա է մեկնել մայիսի 3-ին։

Նմանատիպ նյութեր