211652_close_icon
views-count1040 դիտում article-date 15:10 27-08-2021

Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ վստահության և այս կարևորագույն հանձնաժողովում որպես փոխնախագահ ինձ առաջադրելու համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այն հիմնական հարթակներից է, որի միջոցով կյանքի են կոչվելու մեր ծրագրերն ու բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման:

Առջևում շատ անելիքներ ունենք, այնպես որ, ի գործ»,-գրել է Թունյանը:

Նմանատիպ նյութեր