Նոր պաշտոն՝ Շիրակի նախկին դատախազին․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել։
Մասնավորապես Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է Շիրակի նախկին դատախազի կենսագրականը՝ թվարկելով պարգևները, զբաղեցրած պաշտոնները։
Գուրգեն Գրիգորյանն, անխոս, նոր մարդ չէ զինվորական ոլորտում․ նախքան Շիրակի մարզի դատախազություն տեղափոխվելը, նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, եղել է քննիչ, ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ։
Հիշեցնենք, որ արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը Շիրակի դատախազի պաշտոնից հեռացել էր սեփական դիմումի համաձայն, սակայն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի պահանջով»։
Ամբողջական հոդվածը ՝ սկզբնաղբյուր կայքում։