211652_close_icon

Հայաստանի միջնակարգ դպրոցների ավարտական դասարաններում կփորձարկեն վարորդական դասընթացներ․ նախարար

views-count1984 դիտում article-date 20:22 03-12-2025
Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ այս հարցում աջակցություն տրամադրելու հնարավորությունը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ։

«Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխան քննությունները։ Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել օրինակ ավագ դպրոցներին, հաշվի առնելով կադրային փոփոխությունները և միանշանակ դրական եմ գնահատում՝ կարող ենք քննարկել մոտ ապագայում նմանատիպ դասընթացներ մեկնարկելու հնարավորությունը», - ասել է Անդրեասյանը։

Նմանատիպ նյութեր