211652_close_icon
views-count26765 դիտում article-date 17:39 02-05-2023

Ուր են տեղափոխվում արմատախիլ արված եղևնիները, որոնց կպչողականությունը, մասնագետների կարծիքով՝ ցածր է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 29-ին Գյումրիից դեպի Աշտարակ ընթանցող բեռնատար ավտոմեքենայով ինչ-որ տեղ էին տեղափոխվում բավականին փարթամ եղևնիներ, տեսակը՝ կեռիկավոր։ 

Այդ օրը դեպքի մասին հրապարակում չարեցինք, որպեսզի լսեինք մասնագետների կարծիքը։ Վերջիններս ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել են, որ տարվա այս եղանակին նման տեսակի եղևնի տեղափոխելը և այլ վայրում տնկելը սխալ է, կպչողականությունը բավականին ցածր է, և հնարավոր է՝ դրանք օրերի ընթացքում կչորանան։ 

Արդյոք ո՞վ և ո՞ւր է տեղափոխում եղևնիները ու արդյո՞ք այն օրինական է։ Դրա պատասխանը պետք է տան ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Ոստիկանության Աշտարակի բաժնի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր