Ղազախստանի հատուկ ծառայությունները 19 մարդու են ձերբակալել ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են 19 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական հանցագործություններ, այդ թվում՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին երեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի եւ ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Երմեկ Սագիմբաեւի հանդիպման արդյունքները։
«Կասիմ Ժոմարտ Տոկաեւին զեկուցվել է, որ ազգային անվտանգության կոմիտեի ստորաբաժանումների կողմից կանխվել են մի շարք ահաբեկչական հանցագործություններ, այդ թվում՝ բնակչության զանգվածային կուտակման վայրերից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարքի օգտագործմամբ ահաբեկչությունը: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է 19 մարդ։ Երմեկ Սագիմբաեւը հայտնել է, որ ահաբեկչության սպառնալիքներին հակազդման միջոցների կատարելագործման համար հակաահաբեկչական կենտրոնի շտաբի համակարգմամբ վարժանքներ են անցկացվել»,-հայտնել է մամուլի ծառայությունը: