slot gacor hari ini
slot gacor
Պռոշյան գյուղում ամենափնթի ու հակասանիտարական ձևով՝ խոշոր եղջրավոր անասունի մորթ են իրականացնում ու վաճառում միսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Պռոշյան գյուղում ամենափնթի ու հակասանիտարական ձևով՝ խոշոր եղջրավոր անասունի մորթ են իրականացնում ու վաճառում միսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count23747 դիտում article-date 13:17 30-04-2023
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաները սիրում են հաճախակի, ամպագոռգոռ հայտարարել, թե իրենց աշխատակիցները տիրապետում են իրավիճակին և Հանրապետության ցանկացած վայրում, անգամ՝ սահմանամերձ հատվածներում եթե փնթի ձևով մորթ է կատարվում, ապա իրենք կարճ ժամանակում հասնում են նշված վայր և կանխում քաղաքացու կողմից հակասանիտարական պայմաններում իրականացվող մորթը։ 

Այսօր՝ ապրիլի 30-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցում, բաց երկնքի տակ, բառիս բուն իմաստով՝ ամենավերջին փնթի ձևով մորթ էր իրականացվում։ Իսկ ՍԱՏՄ-ի ծառայողները թող բավարարվեն սին ու դատարկ խոսքերով, թե իրենք պայքարում են նման խորթ երևույթների դեմ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր