790 դիտում
17:03 28-04-2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքների առջև. Արարատ Միրզոյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի այցը Հայաստան տեղի է ունենում դժվար ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև: Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այսօր մեր հանդիպմանը ես երախտագիտություն եմ հայտնել առկա խնդիրների վերաբերյալ Ֆրանսիայի՝ բոլոր մակարդակներով, տարբեր ձևաչափերում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումների համար: Այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ, ինչպես նաև, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման գործում»,- նշեց Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարն առանձնակի կարևորեց ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայունության, խաղաղության հաստատման հարցում:
Նախարարն ընդգծեց, որ ի հեճուկս միջազգային հանրության քննադատությունների և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի, Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետն, արդեն պաշտոնապես է արգելափակել Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցագրային կետ տեղադրելու ուղղությամբ:
«Սա եռակողմ հայտարարության հերթական, բայց, թերևս, իր հետևանքներով չափազանց վտանգավոր, աղաղակող խախտում է: Այս խախտման, Լեռնային Ղարաբաղը լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների՝ արդեն բացահայտ կոչերի, ատելության խոսքի հետևում հնարավոր չէ չտեսնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը: Սա պետք է պարզվի նաև միջազգային հանրության համար: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը»,- նկատեց Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
562 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
835 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը