1129 դիտում
14:38 27-04-2023
13 մոտեցում է եղել, 6 անգամ՝ վայրէջք և թռիչք․ նախարարն ամփոփեց Երևան-Կապան փորձնական թռիչքի արդյունքները
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամփոփեց Երևան-Կապան մարդատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքի արդյունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախարարն ինչպե՞ս է գնահատում փորձնական տեխնիկական թռիչքի արդյունքները:
«Երկու հիմնական նպատակ կար, մեկը՝ նախ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունը, երկրորդը՝ հենց բուն օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաների փորձարկումները: Բոլորը, կարծում եմ, բարեհաջող ընթացել են, առաջին գնահատականն այդպես է»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը հայտնեց, որ մոտ 2 ժամ աշխատել են օդանավակայանի հարակից տարածքում, 13 նման մոտեցումներ են տեղի ունեցել, 6 անգամ նաև՝ վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ՝ երկրորդ մոտեցումներ: «Մի հատված ենք ունեցել, որտեղ ինքնաթիռը մոտ 2 րոպե որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է, հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որ հետագայում այդ ուղղությամբ մեր ալեհավաքը և այլ սարքավորումները շտկեինք»,- ասաց Սանոսյանը:

Նմանատիպ նյութեր
1063 դիտում
10:27 26-04-2023
Այսօր իրականացվելու է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք
7497 դիտում
14:53 08-06-2017
Առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
658 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը