991 դիտում
18:11 26-04-2023
Գնել Սանոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։
Նախարարը կարևորել է իրականցված թռիչքը․ «Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար:
Եվ ի ուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացավ: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդի արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»:
Հիշեցնենք, որ այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք էր կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Իրականացվել է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
10:27 26-04-2023
Այսօր իրականացվելու է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք
1078 դիտում
14:38 27-04-2023
13 մոտեցում է եղել, 6 անգամ՝ վայրէջք և թռիչք․ նախարարն ամփոփեց Երևան-Կապան փորձնական թռիչքի արդյունքները
7464 դիտում
14:53 08-06-2017
Առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը